Մեծ քանակությամբ կեղծ դոլարների յուրացման գործով մեկ մարդ է ձերբակալվել
Մեծ քանակությամբ կեղծ դոլարների յուրացման գործով մեկ մարդ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեծ քանակությամբ կեղծ արժույթի վաճառքի փաստով ձերբակալել են մեկ անձի։

Քննության տվյալներով՝ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով Թբիլիսիում մեծ քանակությամբ կեղծ արժույթ է փոխանակել։

Քննչական ծառայության տվյալներով՝ քննության արդյունքում հայտնաբերվել է 202 հատ կեղծ 100 դոլարանոց և մեկ հատ կեղծ 50 դոլարանոց 20250 ԱՄՆ դոլարի թղթադրամ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է յոթից տասը տարվա ազատազրկում։