Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների
Միացյալ Թագավորությունում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների:
«Այսօր Վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է բնակչությանը և կորոնավիրուսի դեպքերի թվի արագ աճի պատճառով, հունվարի 5-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայում կովիդ ազդանշանային համակարգի 5-րդ մակարդակի գործարկման մասին և հայտարարել համընդհանուր կարանտին, որը ներառում է հետևյալը.
Մարդիկ պետք է տանը մնան: Բացառություններ են տեղաշարժը. Հիմնական կարիքների, կրթության, աշխատանքի գնալու և օրը մեկ անգամ մարզվելու համար.
Հյուրընկալության ոլորտը փակ է.
Աշխատեք տանից, որտեղ հնարավոր է;
Փակ են բոլոր տեսակի առևտրի օբյեկտները, հանգստի և ժամանցի կենտրոնները.
Ուսումնական հաստատություններն ու դպրոցները փետրվարի կեսերին կանցնեն առցանց ուսուցման ռեժիմի: Որպես բացառություն, դպրոցները բաց կլինեն միայն առաձնահատուկ մասնագիտություն ունեցող անձանց երեխաների համար:
Վարչապետ Ջոնսոնը նաև նշել է, որ երկիրը համընդհանուր պատվաստում է ընթանում՝ օգտագործելով Մեծ Բրիտանիայում հաստատված երկու պատվաստանյութեր (Pfizer և AstraZeneca-Oxford): Հաջող պատվաստումից և բնակչության կողմից կառավարության հանձնարարականների կատարումից կախված կլինեն մինչև փետրվարի կեսերը սահմանված սահմանափակումների մեղմացումը», – ասված է Վրաստանի դեսպանության հայտարարության մեջ:
Մանրամասները տե՛ս հղումով: