Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 57 հազար նոր դեպք
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 57 հազար նոր դեպք: Տեղեկությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում: Վերջին 24 ժամում վարակի հետևանքով մահացել է 445 պացիենտ:
Ընդհանուր Մեծ Բրիտանիայում արձանագրված է կորոնավիրուսի 2.6 միլիոն դեպք: Կորոնավիրուսից զոհվել է 74.5 հազար մարդ:
Մեծ Բրիտանիայում համաճարակային իրավիճակը բարդացած է, քանի որ երկրում վարակի նոր շտամ է տարածվում, որը շատ ավելի հեշտ ձևով է անցնում մեկից մյուսին:
Կառավարությունը հույս ունի, որ կկարողանա վարակը դադարեցնել պատվաստանյութով: