Մեծ Բրիտանիայում Թագավորական նավատորմի ուղղաթիռի վթարի հետևանքով երեք զինծառայող է զոհվել

20:32, 03.06.2026

Մեծ Բրիտանիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երեք զինծառայող, հաղորդում է BBC-ն։

Թագավորական նավատորմի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Դևոնի դաշտում՝ երկրի հարավ-արևմուտքում։

Թագավորական նավատորմի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:00-ին։

«Մահացածների ընտանիքներին տեղեկացվել է ողբերգության մասին։ Նրանք խնդրել են ժամանակ և գաղտնիություն պահպանել՝ նախքան լրացուցիչ մանրամասների հրապարակումը», – ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպը անվանել է «ծայրահեղ ողբերգական» և ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին։

Ուղղաթիռի վթարի պատճառը ներկայումս անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ