Մեծ Բրիտանիայում պաղեստինամետ կազմակերպության արգելքի դեմ ցույցի ժամանակ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» կազմակերպության արգելքի դեմ ցույցերի ժամանակ։
Պաղեստինամետ շարժման աջակցության ցույցեր են անցկացվել Լոնդոնում, Էդինբուրգում, Մանչեստերում, Բրիստոլում և այլ քաղաքներում։
Մետրոպոլիտենի ոստիկանության տվյալներով՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 55 մարդ։
Բրիտանական կառավարությունը այս ամիս արգելել է «Պաղեստինյան գործողություն» կազմակերպությունը՝ հակաահաբեկչական օրենսդրության համաձայն, այն բանից հետո, երբ դրա անդամները ներխուժել են ավիաբազա։
Կազմակերպությանը անդամակցելը կամ աջակցելը համարվում է քրեական հանցագործություն։ «Պաղեստինյան գործողություն» կազմակերպությանը անդամակցելը պատժվում է մինչև 14 տարի ազատազրկմամբ։ Պաղեստինամետ ակտիվիստական կազմակերպությունը որոշումը որակել է ավտորիտար և բողոքարկել է դատարանում։
Ոստիկանությունը անցյալ շաբաթ Միացյալ Թագավորությունում նմանատիպ ցույցերի ժամանակ ձերբակալել է 71 մարդու։