Մեծ Բրիտանիայում կայացած միջանկյալ և տեղական ընտրությունների արդյունքում Նայջել Ֆարաջի աջակողմյան պոպուլիստական կուսակցությունը նվաճել է մեկ թափուր խորհրդարանական մանդատ, քաղաքապետի պաշտոն և վերահսկողություն՝ երեք տեղական խորհրդի նկատմամբ

21:10, 02.05.2025

Մեծ Բրիտանիայում անցկացված միջանկյալ և տեղական ընտրությունների արդյունքում Նայջել Ֆարաջի աջակողմյան պոպուլիստական կուսակցությունը շահել է խորհրդարանի մեկ թափուր մանդատ, քաղաքապետի պաշտոն և վերահսկողություն երեք տեղական խորհրդում։ Այդպիսին են նախնական արդյունքները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ արդյունքները հիասթափեցնող են Լեյբորիստական կուսակցության համար։

Իսկ Նայջել Ֆարաջն ասում է, որ դա նշանակում է երկկուսակցական համակարգի ավարտ «Լեյբորիստների» և ընդդիմադիր «Պահպանողականների» միջև։

Ռանկորնի և Հելսբիի ընտրատարածքում անցկացված միջանկյալ ընտրություններում Ֆարաջի կուսակցությունը՝ Reform UK-ը, ընդամենը վեց ձայնի առավելությամբ նվաճել է խորհրդարանի թափուր տեղը։ Այսպիսով, նրա կուսակցությունը կունենա հինգ մանդատ Համայնքների պալատում։

«Սա մեծ գիշեր էր մեր կուսակցության համար։ Լեյբորիստական կուսակցության կենտրոնը, նրանց ընտրազանգվածը փլուզվեց, և ձայների մեծ մասը մենք ստացանք», – հայտարարել է Նայջել Ֆարաջը, ով հայտնի է որպես «Բրեքսիթի» ակտիվ կողմնակից և Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու քարոզարշավի առաջնորդներից մեկը։

Քիր Սթարմերի Լեյբորիստական կուսակցությունը, որը անցած ամռանը նվաճեց Բրիտանիայի պատմության մեջ ամենալայն խորհրդարանական մեծամասնություններից մեկը, այժմ արձանագրում է վարկանիշի կտրուկ անկում։ Սթարմերը նշել է, որ ընտրությունների արդյունքները հիասթափեցնող են, սակայն իր կուսակցությունը «ընդունում է դա»։

«Ես վճռական եմ ավելի հեռու գնալու և արագ իրականացնել այն փոփոխությունները, որոնց մարդիկ սպասում են», – նշել է Քիր Սթարմերը։

Նմանատիպ