Մեծ Բրիտանիայում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են օդային երթեւեկության կառավարման համակարգում տեխնիկական անսարքության պատճառով
Մեծ Բրիտանիայում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են օդային երթեւեկության կառավարման համակարգում տեխնիկական անսարքության պատճառով

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են օդային երթեւեկության կառավարման համակարգում տեխնիկական անսարքության պատճառով։ Խափանումը վերաբերել է հազարավոր ուղևորների ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ արտերկրում:

Երկուշաբթի օրը՝ օրվա առաջին կեսին, համակարգում տեխնիկական անսարքություն է եղել։ Օդային երթեւեկության կառավարման ծրագրային ապահովումը խափանվել է։ Այդ պատճառով Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության վերահսկողությունը սահմանափակումներ է մտցրել թռիչքների համար: Մի քանի ժամից գերատեսչությունը հայտարարել է թերությունը վերացնելու մասին։ Չնայած դրան, օդանավակայաններն ու ավիաընկերությունները զգուշացնում են ուղևորներին, որ սպասվում են թռիչքների հետաձգումներ։

Անցած օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում խափանման պատճառով չեղարկվել է ավելի քան 500 չվերթ։