Մեծ Բրիտանիայում գնացքների մեքենավարները գործադուլ են հայտարարել
Մեծ Բրիտանիայում գնացքների մեքենավարները գործադուլ են հայտարարել

Մեծ Բրիտանիայի հիմնական երկաթուղային երթուղիներում խափանումներ են սպասվում գնացքների մեքենավարների գործադուլի պատճառով: Այդ մասին գրում է «Sky News»-ը։

Մեքենավարները վերջին չորս ամսվա ընթացքում երրորդ անգամ գործադուլ են անում՝ կապված աշխատավարձի հետ։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, գործադուլը կհանգեցնի մի քանի երթուղիների ծառայությունների նվազմանը, հատկապես Անգլիայի արևելքում և հարավ-արևելքում։

Մեքենավարներն ասում են, որ հիասթափված են, որ դեռևս պայմանավորվածություն ձեռք չի բերվել իրենց վարձատրության վերաբերյալ։