Մեծ Բրիտանիայում երեք շաբաթում կարանտինի կարգը խախտելու համար տուգանել են ավելի քան 3000 մարդու
Մեծ Բրիտանիայում երեք շաբաթում կարանտինի կարգը խախտելու համար տուգանել են ավելի քան 3000 մարդու: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մայքլ Գոուվը:
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով, մարտի 27-ից մինչև ապրիլի 13-ը իրավապահները գործող սահմանափակումնները խախտելու համար տուգանել են 3203 քաղաքացու: Նախարարների կաբինետի ներկայացուցիչը նշում է, որ ապրիլի 13-ից հետո այդ քանակը զգալիորեն ավելացել է: