Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 68 053 նոր դեպք, մահացել է 1 325 մարդ
Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 1 325 մարդ: Սա համավարակի մեկնարկից մինչ օրս ռեկորդային ցուցանիշ է:
Վերջին մեկ օրում Միացյալ Թագավորությունում վարակվել է ևս 68 053 մարդ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամն է տարածվում, որն առավել վարակիչ է:
Այսօր հիվանդանոցներում ազատ մահճակալների դեֆիցիտի պատճառով հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ: