Մեծ Բրիտանիայում 17-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրվել երեք երեխաների սպանության մեջ
Մեծ Բրիտանիայում 17-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրվել երեք երեխաների սպանության մեջ

Մեծ Բրիտանիայում երեք երիտասարդ աղջիկների սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել 17-ամյա դեռահասին։

Ինչպես գրում է Բի Բի Սի-ն, երիտասարդը սառը զենքով հարձակվել է երեխաների վրա Սաութպորտ քաղաքի մանկական պարի շրջանակում երգչուհի Թեյլոր Սվիֆթի աշխատանքին նվիրված միջոցառմանը։

Երեք աղջիկ զոհվել է, ևս ութ երեխա վիրավորվել է, երկու մեծահասակները նույնպես ծանր վիճակում են։

17-ամյա դեռահասին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, սպանության դիտավորությամբ հարձակման և ապօրինի սառը զենք պահելու համար։ Նա այսօր առաջին անգամ ներկայացավ դատարան։

Նշենք, որ Սաութպորտում տեղի ունեցած հարձակումից հետո Մեծ Բրիտանիայում բողոքի ալիք է բարձրացել։ Անկարգությունների արդյունքում վիրավորվել է ավելի քան 40 ոստիկան։ Լոնդոնում ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել։ Ցույցերի պատճառը սոցցանցերում տարածված կեղծ տեղեկությունն էր, թե հարձակվողն արմատական ​​իսլամիստ միգրանտ է։

Անկարգությունների պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր կհանդիպի ոստիկանության ղեկավարության հետ։