Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է նախընտրական
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է նախընտրական։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Բրիտանական օրենսդրության համաձայն՝ երկրի գործող խորհրդարանը պետք է ավարտի իր աշխատանքը համընդհանուր ընտրություններից 25 աշխատանքային օր առաջ, ինչը նշանակում է, որ Համայնքների պալատի բոլոր 650 տեղերը թափուր են։ Հուլիսի 4-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր գումարման օրենսդիր մարմինը կվերսկսի աշխատանքը հուլիսի 9-ին, երբ պատգամավորները կընտրեն խոսնակին և երդում կտան։
Նախնական հարցումների համաձայն՝ բարձրացել է Լեյբորիստական կուսակցության վարկանիշը, որը վերջին 14 տարիներին ընդդիմադիր դաշտում է և ներկայումս գլխավորում է Քեյր Սթարմերը։ Մեծ Բրիտանիայում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ 326 մանդատ ստացած կուսակցությունը կկարողանա մեծամասնություն կազմել։