Մեծ Բրիտանիայի վարչապետն ասում է, որ չի պատրաստվում զանգահարել Վլադիմիր Պուտինին

15:39, 18.11.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում զանգահարել Վլադիմիր Պուտինին։ Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Սթարմերը վերահաստատեց իր հավատարմությունը Ուկրաինային:

«1000 օր ռուսական ագրեսիայի սկզբից, 1000 օր, որը մեծ ազդեցություն ունեցավ և մեծ հետք թողեց ուկրաինացիների կյանքում։ Վերջերս մենք տեսանք, որ հյուսիսկորեացի զինվորները կռվում են Ռուսաստանի կողմից, ինչը լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Միջազգային առաջնորդներին զայրացրել է Գերմանիայի կանցլերի զրույցը Պուտինի հետ։ Ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 15-ին Օլաֆ Շոլցը սեփական նախաձեռնությամբ զանգահարել է Պուտինին, ղեկավարների հեռախոսազրույցը վերջին երկու տարիներին չի կայացել։

Նմանատիպ