Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի տվյալներով՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Տեղեկությունը տարածում է Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմը։
Բորիս Ջոնսոնը և Էմանուել Մակրոնը հանդիպել են Գերմանիայում G7-ի ընթացիկ գագաթնաժողովի շրջանակներում։
«Առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Նրանք համաձայնել են, որ այժմ ճգնաժամային պահ է հակամարտության զարգացման ուղղությամբ, կա հնարավորություն փոխելու այս պատերազմի ընթացքը։ Ե՛վ վարչապետը, և՛ նախագահ Մակրոնն ընդգծել են Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու հնարավորությունը ինչպես պատերազմում, այնպես էլ ցանկացած ապագա բանակցություններում», – ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ջոնսոնը Մակրոնին ասել է, որ Ռուսաստանի հետ ցանկացած բանակցություն այս պահին վտանգավոր է։
«Վարչապետն ընդգծել է, որ հակամարտությունը կարգավորելու ցանկացած փորձ միայն կխորացնի անկայունությունը և թույլ կտա Պուտինին ընդմիշտ մանիպուլացնել ինքնիշխան պետությունը և միջազգային շուկան», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ: