Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմը հայտնել է, որ Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ կհայտարարի ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթի մասին
«Դաունինգ սթրիթը» հաստատել է Ուկրաինայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Կիևում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի փոխանցմամբ՝ վարչապետը մեկնել է Ուկրաինա՝ անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի համերաշխության։
«Նրանք կքննարկեն Ուկրաինային Միացյալ Թագավորության երկարաժամկետ աջակցությունը, և վարչապետը կհայտարարի ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթի մասին»,- ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։