Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն խոստացել է մինչև 2023 թվականը չեղյալ համարել Բրիտանիայում գործող ԵՄ բոլոր օրենքները
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասը խոստացել է մինչև 2023 թվականը չեղարկել ԵՄ մնացած բոլոր օրենքները, որոնք դեռ գործում են Բրիտանիայում, եթե նա դառնա Պահպանողական կուսակցության առաջնորդ և ապագա վարչապետ:
«ԵՄ կանոնակարգերը խանգարում են մեր բիզնեսին, և դա պետք է փոխվի: Դաունինգ Սթրիթում ես կօգտվեմ Եվրամիության հնացած օրենքներից ու շրջանակներից հրաժարվելու և մեր առջև եղած հնարավորություններից»,- ասել է Լիզ Թրասը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հայտարարել է ԵՄ գործող օրենքները փոխելու կամ չեղարկելու մտադրության մասին, սակայն ժամանակացույց չի սահմանել։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իրեն ապստամբ է անվանել եւ ասել, որ ցանկանում է փոխել երկրի քաղաքականությունը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հակադրվում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին՝ փորձելով ստանալ Պահպանողական կուսակցության 200,000 անդամների աջակցությունը, ովքեր ամռանը կքվեարկեն երկրի նոր վարչապետին ընտրելու համար: