Մեծ Բրիտանիայի վարչապետը դիմել է թագուհուն, խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի կեսերին դադարեցնելու խնդրանքով
Մեծ Բրիտանիայի վարչապետը դիմել է թագուհուն, խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի կեսերին դադարեցնելու խնդրանքով: Լրատվությունն այս մասին տարածում է Բի Բի Սին:
Բի Բի Սիի փոխանցմամբ, այս քայլին դիմելու դեպքում, օրենսդիրներին չի հաջողվի ընդունել օրենքը, որը կառավարությանը կխոչընդոտի հոկտեմբերի 31-ին եվրամիությունից դուրս գալ առանց պայմանավորվածության:
Բորիս Ջոնսոնը խորհրդարանի աշխատանքի դադարեցման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև նախկինում և դա առաջացրել էր տարաձայնություն: Կառավարության ընդդիմախոսներն ասում են, որ օրենսդիրները այս դեպքում հնարավորություն չեն ունենա մասնակցել բրեքսիթի գործընթացին, ինչը չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: