Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը սեպտեմբերին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը սեպտեմբերին կհյուրընկալի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։
Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի սեպտեմբերի 17-ին։
«Նորին Մեծություն թագավորը կհյուրընկալի նախագահին և տիկին Թրամփին Վինձորի ամրոցում», – ասվում է պալատի հայտարարության մեջ՝ հավելելով, որ լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն իրենց ժամանակին։
ԱՄՆ նախագահը կլինի ժամանակակից առաջին ընտրված քաղաքական առաջնորդը, որին բրիտանական միապետները կհյուրընկալեն երկու պետական այցով։
Եղիսաբեթ II թագուհին Թրամփին ընդունել է Բուքինգհեմյան պալատում 2019 թվականի հունիսին՝ իր առաջին ժամկետի ընթացքում, երեքօրյա պետական այցով։