Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հիմնվելով Բուքինգհեմյան պալատի վրա։ Բուքինգհեմյան պալատն այլ մանրամասներ չի հաղորդում, սակայն նշում են, որ թագավորն արդեն սկսել է բուժումը։
Բուքինգհեմյան պալատի տվյալներով՝ թագավորը հետաձգել է բոլոր հանրային միջոցառումները։
Մինչ այդ Չարլզը հիվանդանոց էր ընդունվել հունվարին՝ շագանակագեղձի երրորդ ադենոմայի բուժման համար։