Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիպրոսում գտնվող բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազային հարվածած անօդաչու թռչող սարքը չի արձակվել Իրանից

17:59, 05.03.2026

Կիպրոսի Ակրոտիրի քաղաքում գտնվող բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի բազային հարվածած «Շահեդ» անօդաչու թռչող սարքը չի արձակվել Իրանից։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել այս մասին։

Մարտի 2-ին հաղորդվել է, որ Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաօդային բազայում անօդաչու թռչող սարքի հարված է տեղի ունեցել, որի հետևանքով աննշան վնասներ են պատճառվել, սակայն զոհեր չկան։

Ըստ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքը կործանվել է թռիչքուղու վրա։

Նմանատիպ