Ռիշի Սունակը ցրել է խորհրդարանը, համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին
Միացյալ Թագավորությունում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին։
Ըստ Սունակի՝ նա արդեն դիմել է Չարլզ III թագավորին՝ խորհրդարանը ցրելու պահանջով, և միապետը
բավարարել է այս խնդրանքը։
Ըստ պլանի՝ այն պետք է անցկացվեր մինչև 2025 թվականի հունվարի վերջը, սակայն դեռևս հունվարին
Ռիշի Սունակը նշել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի երկրորդ կեսին, որը կընդգրկի
հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածը։
Ինչպես գրում է «BBC»-ն, Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ Սթիվեն Ֆլինը վարչապետին
հարց է ուղղել ընտրությունների ժամկետի մասին, երբ նա եկել է Համայնքների պալատ։ Խորհրդարանից
Դաունինգ սթրիթ վերադարձած Ռիշի Սունակը կանչել է նախարարների կաբինետի անդամներին։ Ռիշի
Սունակը ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու որոշում է կայացրել նախարարների կաբինետի հետ
հանդիպումից հետո։
Հեղինակ -
Edgar Barsegyan