Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանից Կիպրոսի ուղղությամբ, որտեղ գտնվում են բրիտանական ռազմաբազաներ, արձակվել են երկու հրթիռներ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանից Կիպրոսի ուղղությամբ, որտեղ գտնվում են բրիտանական ռազմաբազաներ, արձակվել են երկու հրթիռներ

Երկու հրթիռ է արձակվել Իրանից դեպի Կիպրոս, որտեղ գտնվում են բրիտանական ռազմական բազաներ, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

«Մենք վստահ ենք, որ դրանք ուղղված չեն եղել մեր բազաների դեմ», – Sky News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ «սա ցույց է տալիս, թե որքան անխտիր» է եղել Իրանի արձագանքը։

Նա նաև ասել է, որ 300 բրիտանացի զինծառայողներ մոտ են եղել Բահրեյնում գտնվող թիրախներին։

«Յուրաքանչյուր ոք, ով տեսել է, թե ինչպես է Իրանը սպառնացել մեզ և ինչպես է աջակցել ահաբեկչությանը ամբողջ աշխարհում, ինչպես է եղել անկայունության աղբյուր տարածաշրջանում, ինչպես է մշակել միջուկային զենքի ծրագիր, ոչ ոք չի կարող կասկածել այս ռեժիմի բնույթի և դրա ներկայացրած վտանգի վրա», – ասել է Ջոն Հիլին։

Երբ հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ օրինական են, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը պատասխանել է, որ դա իր քննարկման առարկան չէ։