Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է այցը Օդեսա՝ Ռուսաստանի կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է այցը Օդեսա՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հրթիռային հարձակման սպառնալիքի պատճառով, այս մասին գրում է «Sunday Times»-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը ստիպված է եղել չեղարկել իր այցը Օդեսա՝ հետախուզական գերատեսչությունից Ռուսաստանի Դաշնության իրական հրթիռային սպառնալիքի մասին նախազգուշացում ստանալուց հետո։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Օդեսա կատարած այցի ժամանակ, Ռուսաստանը հրթիռային հարձակում էր գործել քաղաքի վրա։
«Պուտինը մեզ ցույց տվեց, թե որքան անխոհեմ, անխիղճ է նա՝ մոտենալով արևմտյան երկու առաջնորդների սպանությանը, անկախ նրանից՝ դա եղել է միտումնավոր, թե պատահաբար», – ասել է Շեփսը: