Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար է նշանակվել Գրանտ Շեպսը, ով զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար է նշանակվել Գրանտ Շեպսը, ով զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը

Գրանթ Շեփսը նշանակվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար,- այս մասին հայտնում է «BBC»-ին: Ըստ հրատարակության, Շեպսը զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը, որին կփոխարինի կրթության նախարար Քլեր Կուտինյոն։

Նոր պաշտոնում նշանակվելուց հետո Շեպսը սոցցանցում գրել է, որ Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային Պուտինի բարբարոսական միջամտության դեմ պայքարում։ Նշենք, որ Գրանթ Շեպսն անցյալ շաբաթ Ուկրաինայում էր՝ որպես էներգետիկայի նախարար։

«Ինձ համար պատիվ է Ռիշի Սունակի կողմից պաշտպանության նախարար նշանակվելը։ Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Բեն Ուոլեսի ահռելի ներդրմանը Մեծ Բրիտանիայի պաշտպանության և գլոբալ անվտանգության ոլորտում վերջին չորս տարիների ընթացքում»,- գրել է պաշտպանության նոր նախարարը։

Հիշեցնենք, որ Բեն Ուոլեսն այսօր պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Ռիշի Սունակին։ Բեն Ուոլեսը չորս տարի զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը և առաջատար դեր է խաղացել Միացյալ Թագավորության կողմից Ուկրաինային աջակցելու գործում։