Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար. Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները սպառնալիք են ժողովրդավարության համար
Չինաստանի և Ռուսաստանի միջև ամրապնդված կապերը վտանգ են ներկայացնում ժողովրդավարության համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը։
Շապսն ասել է, որ խորապես անհանգստացած է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև դիվանագիտական կապերի վերջին ամրապնդմամբ՝ ասելով, որ դա սպառնում է ժողովրդավարությանը:
«Ես սա շատ մտահոգված եմ, քանի որ, հիշեք, սրանք երկու երկրներ են, որոնք չեն հավատում ժողովրդավարությանը: Եթե դուք ունեք նման իրավիճակ, և նրանք փորձում են իրենց համակարգը տարածել մնացած աշխարհում, մենք պետք է մեր աչքերը լայն բաց պահենք և տեսնենք, որ դա ուղղակի սպառնալիք է մեր ապրելակերպին», – ասաց Շապսը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վլադիմիր Պուտինն այցելել էր Չինաստան, որտեղ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ առաջնորդները խոստացել էին սկսել երկու երկրների գործընկերության «նոր փուլ»։