Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը նախատեսում է վերանայել Եվրամիության հետ գործող առեւտրային համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է վերանայել Եվրամիության հետ գործող առեւտրային համաձայնագիրը։
Էդինբուրգ կատարած այցի ժամանակ նա համաձայնությունն անվանել է «ձախողում»։
«Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ։ Մենք կարծում ենք, որ կարող ենք ավելի լավ գործարք ստանալ, քան Բորիս Ջոնսոնի բերած տապալված համաձայնագիրը, և մենք կաշխատենք դրա վրա»,- ասել է վարչապետը։
Սթարմերի խոսքով՝ արդեն քննարկումներ են ընթանում Եվրամիության հետ առևտրապաշտպանական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Նրա խոսքով, բանակցությունները սկսվել են այն ժամանակ, երբ երկրի գլխավոր դիվանագետն իր առաջին արտասահմանյան այցով եղել է Գերմանիա, Լեհաստան և Շվեդիա։