Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարարը Գերմանիայում հանդիպել է Անալենա Բերբոքի հետ
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամն առաջին այցի շրջանակներում այցելել է Գերմանիա։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Դեյվիդ Լամը։
«Ժամանակն է վերականգնել հարաբերությունները մեր եվրոպացի ընկերների ու դաշնակիցների հետ։ Այդ պատճառով ես Գերմանիայում եմ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին այցով»,- գրել է Լամը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Ուկրաինային աջակցության հարցերը և Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադարձությունները։ ԱԳՆ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը նշվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պլանը «պատերազմի փակուղուց դուրս գալու միակ ելքն է»։