Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Բրիտանիան և նրա դաշնակիցները կանգնած են «1937 թվականի պահի» առջև և պետք է ամեն ինչ անեն երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Բրիտանիան և նրա դաշնակիցները կանգնած են «1937 թվականի պահի» առջև և պետք է ամեն ինչ անեն երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը։
Բրիտանացի գեներալի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա «էքսպանսիոնիստական նկրտումները» ամենամեծ սպառնալիքն են ինքնիշխանության, ժողովրդավարության և առանց բռնության ապրելու ազատության համար։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ բրիտանացի գեներալը ծրագրում է ելույթ ունենալ Լոնդոնում կայանալիք բանակի համաժողովում, որտեղ, ըստ նրա, իր միակ նպատակն է «զորքեր մոբիլիզացնել՝ օգնելու կանխել պատերազմի տարածումը դեպի Եվրոպա և պատրաստ լինել կռվելու և հաղթելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ»:
Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ կհայտարարի Միացյալ Թագավորության պաշտպանական ծախսերի ավելացման մասին՝ անվտանգության աճող մարտահրավերների ֆոնին: