Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ. Ռուսաստանն արդեն ռազմավարական պարտություն է կրել պատերազմում

12:16, 17.06.2022

Բրիտանական գլխավոր շտաբի ղեկավար, ծովակալ Թոնի Ռադակինի խոսքով՝ Ռուսաստանն արդեն ռազմավարական առումով պարտվել է պատերազմում։ Նա ասաց, որ Ռուսաստանն այժմ ավելի թույլ է և երբեք չի կարողանա ամբողջությամբ օկուպացնել Ուկրաինան:

«Դա Ռուսաստանի սարսափելի սխալն էր։ Ռուսաստանը երբեք չի կարողանա վերահսկել Ուկրաինան»,- ասել է Ռադակինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը կորցրեց իր ցամաքային զորքերի 25 տոկոսը եւ դրա դիմաց նվազագույն օգուտներ ստացավ։

«Ռազմավարական առումով Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում։ ՆԱՏՕ-ն ամրապնդվել է, Ֆինլանդիան և Շվեդիան սպասում են դաշինքին միանալուն: Պուտինի պատերազմական մեքենան ամեն օր ընդամենը մի քանի կիլոմետրով է առաջ շարժվում»,- ասել է Ռադակինը։

Նմանատիպ