Մեծ Բրիտանիայի դեսպանը Միխեիլ Ջանելիձեին շնորհակալություն է հայտնել աջակցության և համերաշխության համար
Մեծ Բրիտանիայի դեսպանը Միխեիլ Ջանելիձեին շնորհակալություն է հայտնել աջակցության և համերաշխության համար

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Ջասթին Մաքքենզի Սմիթին:

Դեսպանը Վրաստանի արտաքին գերատեսչությանը շնորհակալություն է հայտնել այն աջակցության և համերաշխության համար, որը Վրաստանն արտահայտել է Բրիտանիայի և նրա քայլերի նկատմամբ, քիմիական զենքի կիրառման փաստի արձագանքման տեսանկյունից:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Մեծ Բրիտանիան և Վրաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, նշված փաստը քննարկում են ընդհանուր անվտանգության համար լուրջ մարտահրավեր և ընդգծում միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշման անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին, Միացյալ Թագավորության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև եվրատլանտյան ինտեգրման աջակցության համար: