Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Իլիա Երկրորդի հետ
Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Իլիա Երկրորդի հետ

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ։

Ինչպես գրում է Մարկ Քլեյթոնը «Թվիթերի» էջում, հանդիպմանը խոսվել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի արժանիքների, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի սերտ կապերի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վնասակար հետևանքների մասին։

«Ուրախ եմ, որ հանդիպեցի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին։ Հանդիպմանը քննարկել ենք Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ 2-րդի արժանիքները, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի սերտ կապերը և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վնասակար հետևանքները»,- գրել է Մարկ Քլեյթոնը։