Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին ժամանել է Իսրայել։

Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։

«Արտգործնախարարն այսօր ժամանել է Իսրայել՝ հայտնելու Մեծ Բրիտանիայի անսասան համերաշխությունն Իսրայելի ժողովրդին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից հետո», – ասել է օֆիսի ներկայացուցիչը։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Մեծ Բրիտանիան իր արեւմտյան դաշնակիցների հետ ամուր աջակցություն է հայտնել Իսրայելին եւ դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

Ավելի վաղ «BBC»-ն հայտնել էր, որ Իսրայելում սպանվել է Մեծ Բրիտանիայի 17 քաղաքացի։