Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է անում Իսրայելին և Հեզբոլլահին անհապաղ դադարեցնել կրակը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է անում Իսրայելին և Հեզբոլլահին անհապաղ դադարեցնել կրակը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել Իսրայելի և Հեզբոլլահի միջև։

«Այսօր ես կոչ եմ անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել կրակը»,- ​​ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ՌՈՅԹԵՐՍ լրատվական գործակալության հետ զրույցում։

Նշված հայտարարությունն արել է Դեյվիդ Լեմին իր ամերիկացի, ֆրանսիացի և իտալացի գործընկերների հետ բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում։

«Մենք շատ հստակ ենք, որ ցանկանում ենք բանակցային քաղաքական լուծում, որպեսզի իսրայելցիները կարողանան վերադառնալ իրենց տները և հետևաբար լիբանանցիները նույնպես կարող են վերադառնալ իրենց տները», – ասաց Լեմին: