Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իսրայելի իշխանություններին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում։

Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

Ինչպես նշել է Ջեյմս Քլևերլին, իսրայելցի զինվորականները պետք է զսպվածություն, կարգապահություն ցուցաբերեն և խուսափեն զանգվածային զոհերից:

«Զսպվածություն, կարգապահություն, սրանք Իսրայելի Պաշտպանության բանակի այն հատկանիշներն են, որոնք ես կցանկանայի տեսնել: Եվ, իրոք, սրանք այնպիսի բարձր ֆունկցիոնալ ռազմական կազմակերպության բնորոշ գծերն են, ինչպիսին Իսրայելի պաշտպանության ուժերն են, որոնք կտրուկ հակադրվում են ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական վայրագություններին», – ասել է Քլևերլին:

Այնուամենայնիվ, բրիտանացի դիվանագետը նշել է. «Ես ասացի, որ պահպանեք այս հստակ տարբերակումը Իսրայելը փորձում է խուսափել խաղաղ բնակչության շրջանում, իսկ ՀԱՄԱՍ-ը խաղաղ բնակիչներ է փնտրում, որպեսզի թիրախավորի»:

Ջեյմս Քլիվերլին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից, որոնք իրականացվում են Գազայից։ Նրանք պարտավոր են նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերը։ Այս թեմայի շուրջ Իսրայելի կառավարության հետ ունեցած յուրաքանչյուր զրույցի ժամանակ ես բարձրացնում եմ այդ հարցը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Ջեյմս Քլևերլին հաստատել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցվածների թվում կան 10 բրիտանացիներ։