Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի փոխնախագահի հետ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հանդիպել է Չինաստանի փոխնախագահի հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին հանդիպել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի հետ։ Հանդիպումը կայացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ Պեկին կատարած առաջին այցի շրջանակներում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում Քլիվերլին նշել է, որ երկու կառավարությունների համար կարևոր է շարունակել կանոնավոր հանդիպումները՝ թյուրիմացություններից խուսափելու համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև կարևորել է այն մարտահրավերներին և կարծիքների տարբերությանը անդրադառնալը, որոնք, նրա խոսքով, բոլոր երկրներն ունեն երկկողմ հարաբերություններում։

Մյուս կողմից, ըստ Չինաստանի փոխնախագահի, նա հույս ունի, որ երկկողմ հարաբերություններում առաջընթաց կգրանցվի փոխադարձ հարգանքի և գործնական համագործակցության միջոցով։