Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Ճապոնիան կարող է օգնել Ուկրաինային՝ տնտեսական ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա

15:31, 07.03.2025

Ճապոնիան կարող է օգնել Ուկրաինային՝ տնտեսական ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին։

Ինչպես նշել է Լեմմին, Տոկիոն և Լոնդոնը ընդհանուր շահեր ունեն կանոնների վրա հիմնված աշխարհակարգում:

«Եվրոպան ուժեղացնում է իր ջանքերը, բայց Ճապոնիան կարող է նաև օգնել Ուկրաինային, այդ թվում՝ մեծացնելով տնտեսական ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա»,- ասել է Լեմմին իր ճապոնացի գործընկերոջ՝ Տակեշի Իվայայի հետ հեռուստատեսային հայտարարության մեջ։

Նմանատիպ