Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Ստամբուլ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Ստամբուլ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Ստամբուլ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դիվանագետը մեկուկես ժամ հանդիպում է անցկացրել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, իսկ ավելի ուշ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական կողմը, Դեյվիդ Քեմերոնի հետ զրույցում թուրք նախարարն ընդգծել է Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցը։

Նշենք, որ Ստամբուլ այցից առաջ Դեյվիդ Քեմերոնը գտնվում էր Մերձավոր Արեւելքում, որտեղ հանդիպումներ է անցկացրել իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցի շուրջ։