Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը ստիպված է եղել պատսպարվել Իսրայել կատարած այցի ժամանակ՝ օդային հարձակման ահազանգի պատճառով
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին ստիպված է եղել պատսպարվել Իսրայել կատարած այցի ժամանակ՝ օդային հարձակման ահազանգի պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հիմնվելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության վրա։
Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ օդային հարձակման ազդանշանը նախազգուշացրել է «ՀԱՄԱՍ»-ի կողմից հրթիռի արձակման սպառնալիքի մասին։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն այսօր ժամանել է Իսրայել։
«Ես այսօր Իսրայելում եմ՝ ցույց տալու, որ Միացյալ Թագավորության աջակցությունն Իսրայելի ժողովրդին անսասան է», – թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։