Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կրճատել է Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի շրջագայությունը, որը, ենթադրաբար, կապված է Պիտեր Մանդելսոնի նոր սկանդալի հետ
Ռոյթերսի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը կրճատել է Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի դիվանագիտական շրջագայությունը։
Քուփերը գտնվում էր երկարատև դիվանագիտական շրջագայության մեջ, որի նպատակն էր համաձայնության հասնել Մերձավոր Արևելքում մշտական հրադադարի և Հորմուզի նեղուցի վերաբացման հաջորդ քայլերի վերաբերյալ։
Քուփերը այցելել է Ֆրանսիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ճապոնիա, բայց Տոկիոյից շուտ կվերադառնա Լոնդոն և կչեղարկի Պարսից ծոց նախատեսված ուղևորությունը, չնայած նախարարությունը չի նշել պատճառը։
Գերատեսչության տվյալներով՝ դրա պատճառը Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնի շուրջ նոր սկանդալն էր, որի համաձայն՝ նա չի անցել անվտանգության ստուգումը դեսպան նշանակվելուց առաջ, և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը չի տեղեկացրել կառավարությանը այդ մասին։
Հիշեցնենք, որ Պիտեր Մանդելսոնը Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Միացյալ Նահանգներում 2025 թվականի փետրվարի 10-ից, բայց նույն թվականի սեպտեմբերի 11-ին Սթարմերը դիվանագետին ազատել է պաշտոնից՝ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով։