Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Լոնդոնը 3 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինայում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչպես նաև 5 մլն ֆունտ ստեռլինգ՝ ուկրաինական հացահատիկը աղքատ երկրներ առաքելու համար։

Սակայն, ինչպես գրում է Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում, «մեզ համար այս վճռորոշ պահին Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողքին է»։

«Մենք երբեք չենք մոռանա սա։ Շնորհակալություն Միացյալ Թագավորության արտաքին գործերի պետքարտուղար Ջեյմս Քլևերլիին այցի համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։