Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար լորդ Վուդ. Մեծ Բրիտանիան դատապարտում է Հարավային Օսեթիում անցկացված «ընտրությունները»
Ռուսաստանի փորձերը՝ ամրապնդելու Վրաստանի օկուպացված շրջանների նկատմամբ վերահսկողությունը, խաթարում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և մենք սա անպատասխան չենք թողնի,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար լորդ Վուդի հայտարարության մեջ։
Ինչպես նշում է լորդ Վուդը, Միացյալ Թագավորությունը դատապարտում է Հարավային Օսեթիում անցկացված այսպես կոչված ընտրությունները։
«Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները 2008 թվականի հրադադարի համաձայնագրով», – ասվում է լորդ Վուդի հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։