Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի Ղազախստան կատարած այցի ժամանակ խոսվել է Վրաստանի տարածքով անցնող Միջին միջանցքը որպես նավթի արտահանման այլընտրանքային ճանապարհ օգտագործելու մասին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլիի Ղազախստան կատարած այցի ժամանակ խոսվել է Վրաստանի տարածքով անցնող Միջին միջանցքի օգտագործման մասին՝ որպես ղազախական նավթի արտահանման այլընտրանքային ճանապարհ։
Ըստ լրատվամիջոցների՝ Ղազախստանում կայացած հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ղազախստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ղազախական նավթի արտահանումը հետաձգելու հարցը, որի զգալի մասն արտահանվում է Ռուսաստանի տարածքով։ Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ Բրիտանիան կօգնի Ղազախստանին՝ զարգացնել արտահանման ուղիները՝ շրջանցելով Ռուսաստանը։
Ինչպես նշում է «Եվրոակտիվ»-ը, Միջին միջանցքն անցնում է Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով և զգալի ներդրումներ է պահանջում հզորությունները մեծացնելու համար, թեև Ղազախստանն արդեն սկսել է որոշ հումք ուղարկել Միջին միջանցքով։ 20 միլիոնանոց նախկին խորհրդային երկիրը բաժին է ընկնում ուրանի համաշխարհային արտադրության գրեթե կեսին և ունի հազվագյուտ հանքանյութի մեծ պաշարներ, որոնք Արևմուտքն ավանդաբար ստանում է Չինաստանից կամ Ռուսաստանից: