Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը վստահ է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցի պատերազմին վերջ տալու պլանին, որը ձեռնտու չի լինի Ուկրաինային

15:42, 21.11.2024

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին վստահ է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցի Ուկրաինայի պատերազմին վերջ տալու ծրագրին, որը ձեռնտու չի լինի Ուկրաինային։

«Այն, ինչ ես հաստատ գիտեմ Դոնալդ Թրամփի մասին, այն է, որ նա չի սիրում պարտվողներին և չի ցանկանում պարտվել, նա ցանկանում է ստանալ ճիշտ գործարք ամերիկացի ժողովրդի համար, և նա գիտի, թե որն է ճիշտ գործարքը ամերիկացի ժողովրդի համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հույս ունի, որ Թրամփը թույլ չի տա Ռուսաստանին հաղթել պատերազմում։

Նմանատիպ