Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալն իսկական պատրանք է. Դոնալդ Տուսկ
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալն իսկական պատրանք է. Դոնալդ Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալն իսկական պատրանք է։

Բացի այդ, Տուսկի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը չի կարողանա Եվրամիության հետ նոր քաղաքականություն որդեգրել, եթե առկա է ընտրողական մոտեցում։

«Եթե ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը իրական է, ապա ես մտավախություն ունեմ, որ այս ամբողջ գործընթացը միմիայն պատրանք է»,- ասել է նա։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Brexit-ն անվանել էր «խառնաշփոթ»։