Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության տեսքով լրացուցիչ 1,3 միլիարդ ֆունտ կտրամադրի
Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության տեսքով լրացուցիչ 1,3 միլիարդ ֆունտ կտրամադրի։ Տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ, նշված գումարով Մեծ Բրիտանիան կրկնապատկում է Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության իր հանձնառությունը, ինչը հակամարտությունից հետո հատկացված ամենաբարձր գումարն է՝ Իրաքում և Աֆղանստանում հակամարտություններից հետո։ Այդ գումարը Ուկրաինա կփոխանցվի այն պահուստներից, որոնք Բրիտանիան օգտագործում է արտակարգ իրավիճակների համար։
«Պուտինի դաժան հարձակումը Ուկրաինայի վրա ոչ միայն անասելի ավերածություններ է առաջացնում, այլև սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանը ողջ Եվրոպայում»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Բորիս Ջոնսոնը այս ամսվա վերջին հանդիպում կանցկացնի պաշտպանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտադրության ավելացումը՝ ի պատասխան ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած աճող պահանջարկի:
Բացի այդ, այսօր նախատեսված է «Մեծ յոթնյակի» առաջնորդների առցանց հանդիպումը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։