Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 1,3 մլրդ ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։
Մեծ Բրիտանիան իր ռազմական օգնության շրջանակներում Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, հականավային հրթիռներ և անօդաչու սարքեր։
Ջոնսոնն ու Զելենսկին քննարկել են նաև Սևծովյան նավահանգիստների Պուտինի շրջափակման հետևանքով առաջացած համաշխարհային տնտեսական կորուստը կասեցնելու ուղիները։