Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 300 300 մլն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Ուկրաինայի խորհրդարանում իր առցանց ելույթի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը խոստացել է շարունակել օգնությունը՝ ասելով, որ արեւմտյան երկրները ուշացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Բրիտանական ռազմական օգնությունը ներառում է հրթիռներ, հակամարտկոցային ռադարներ, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, «GPS» ճնշող սարքեր և գիշերային տեսողության հազարավոր սարքավորումներ:
«Մեծ Բրիտանիայում մենք կանենք ամեն ինչ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու այս պատերազմի հանցագործությունների համար, և անորոշության, վախի և կասկածի այս պահին ես ձեզ մեկ ուղերձ ունեմ՝ Ուկրաինան հաղթելու է։ Ուկրաինան ազատ կլինի: Ձեր մյուս ընկերների հետ մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել զենք, ֆինանսավորում և մարդասիրական օգնություն, մինչև հասնենք մեր երկարաժամկետ նպատակին՝ հզորացնել Ուկրաինան, որպեսզի ոչ ոք երբեք չհամարձակվի հարձակվել ձեզ վրա: Սա Ուկրաինայի լավագույն ժամն է, ձեր ազգային պատմության էպիկական հատվածը, որը դուք կհիշեք և կպատմեք գալիք սերունդներին: Ձեր երեխաներն ու թոռները կասեն, որ ուկրաինացիներն աշխարհին սովորեցրել են, որ ագրեսորի դաժան ուժը ոչինչ չի նշանակում այն մարդկանց բարոյական ուժի դեմ, ովքեր փորձում են ազատ լինել»,- ասել է Բորիս Ջոնսոնը։
Ռադայում Բորիս Ջոնսոնի ելույթին ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։