Մեծ Բրիտանիան վերանայում է Մանդելսոնին ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից ազատելուց հետո վճարված փոխհատուցման արցը, և նա, հնարավոր է, ստիպված լինի վերադարձնել ստացված փոխհատուցումը
Մեծ Բրիտանիան վերանայում է Մանդելսոնին ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից ազատելուց հետո վճարված փոխհատուցման արցը, և նա, հնարավոր է, ստիպված լինի վերադարձնել ստացված փոխհատուցումը

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը վերանայում է Մանդելսոնին ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից ազատելուց հետո վճարված փոխհատուցման արցը,- այս մասին հաղորդում է BBC-ն։

Աղբյուրը նշում է, որ փոխհատուցման վերանայումը սկսվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Ջեֆրի Էպշտեյնի կապերի մասին տեղեկատվության ի հայտ գալուց հետո։

BBC-ի տվյալներով՝ 2025 թվականի սեպտեմբերին աշխատանքից ազատելուց հետո Մանդելսոնին վճարվել է մոտ 40,000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Այժմ Մանդելսոնը, հնարավոր է, ստիպված լինի վերադարձնել այդ փոխհատուցումը։

Պիտեր Մանդելսոնը ներկայումս հետաքննության տակ է։ Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը երեկ խուզարկել է Մանդելսոնի տները։