Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ, ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։

Նոր պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակել Ռուսաստանի եկամուտները նավթի տեղափոխումից և վաճառքից։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ թիրախը 135 նավթատար նավ է, որոնք 2024 թվականի սկզբից ի վեր անօրինական կերպով տեղափոխել են 24 միլիարդ դոլարի ռուսական նավթ։

Բացի այդ, բրիտանական պատժամիջոցները կկիրառվեն երկու ընկերությունների նկատմամբ, որոնց անուններով գրանցված են «ստվերային նավատորմի» նավերը։ Դրանցից մեկը կապված է ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերության հետ։

«Նոր պատժամիջոցները ևս մեկ հարված կհասցնեն Պուտինի «ստվերային նավատորմին» և կզրկեն Ռուսաստանին նավթից այն կենսականորեն կարևոր եկամուտներից, որոնք նա օգտագործում է իր պատերազմը ֆինանսավորելու համար», – ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին։