Մեծ Բրիտանիան հարյուրավոր զենիթային հրթիռներ է ուղարկում Ուկրաինա
Մեծ Բրիտանիան հարյուրավոր զենիթային հրթիռներ է ուղարկում Ուկրաինա

Մեծ Բրիտանիան հարյուրավոր զենիթային հրթիռներ է ուղարկում Ուկրաինա։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը սոցցանցում արված հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հրթիռային հարձակումից հետո։

Նախարարի խոսքով՝ սա հարյուր հազարավոր նորակոչիկների աղետալի կորստից հետո թափը վերականգնելու Ռուսաստանի հուսահատ ու ապարդյուն փորձն է։

Նախարարը գրում է, որ «Պուտինը փորձարկում է Ուկրաինայի պաշտպանությունը և Արևմուտքի ուժը, այժմ ժամանակն է, որ աշխարհը միավորվի և կրկնապատկի իր ջանքերը՝ Ուկրաինային տալու համար անհրաժեշտ ամեն ինչ»։